211652_close_icon
views-count63669 դիտում article-date 16:25 28-06-2017

Հրդեհ Երևանում. «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի դիմաց ВАЗ 2107-ի սրահում բռնկված հրդեհի տարածումը կանխվել է քաղաքացիների և հրշեջ-փրկարարների ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտյաում՝ «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի դիմաց, այրվում է ВАЗ 2107 մակնիշի 84 MM 044 համարանիշի ավտոմեքենա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել են ՀՀ ԱԻՆ ՓԾ թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարների և քաղաքացիների համատեղ ուժերով հրդեհը մարվել է և կանխվել նրա տարածումը: Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: մասամբ այրվել է ավտոմեքենայի սրահը: Փրկարարները նաև հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր