211652_close_icon
views-count14808 դիտում article-date 14:42 28-06-2017

SHAMSHYAN.com-ի հրապարակումից հետո «սայլը տեղից շարժվեց». վարչական շրջանի ղեկավարի կարգադրությամբ մարդաբոյ փոսը վերացվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հունիսի 20-ին ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել Նոր Նորք վարչական շրջանում Գյուրջյան փողոցի 60 շենքի հարևանությամբ գտնվող մարդաբոյ փոսի վերաբերյալ, ինչը պատուհաս էր դարձել բնակիչների ու վարորդների համար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի հանձարարականով վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ալավերդյանի գլխավորությամբ սկսվել են նշված փոսի վերականգնողական աշխատանքները։ Թաղապետարանը սեփականատիրոջ հետ նախ մինչև հենապատ կառուցելը, կապիտալ փոխում են կոյուղաջրերի խողովակները, ինչից հետո փոսը կվերանա, կասֆալտապատվի ու այն բնակիչների համար կդառնա հուշ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աշխատանքների մեծ մասը կատարում է սեփականատերը։ Բնակիչները, իմանալով, որ թաղապետարանը խոսքից անցել է գործի, իրենց շնորհակալությունն էին հայտնում վարչական շրջանի ղեկավարին, որ գոնե այս անգամ «սայլը տեղից շարժվեց»։ Ավելի վաղ ֆոտոլրագրողը նշված տեղից [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/20/1070451/]հայտնել [/url]էր, որ վերջին օրերին հանրապետությունում, մասնավորապես՝ Երևանում, տեղացած հորդառատ անձրևներն ու կարկուտը անակնկալի էին բերում ինչպես Երևանի քաղաքապետարանի, այնպես էլ վարչաան շրջանների պաշտոնյաներին: Հունիսի 20-ին Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի 60 շենքի հարևանությամբ գտնվող մոտ 4 մ երկարությամբ հսկայական փոսը պատուհաս էր դարձել վարորդների և երեխաների համար։ Ինչ-որ սեփականատիրոջ անգործության ու անփութության հետևանքով արդեն 5 տարուց ավելի է՝ այդ մարդաբոյ փոսը պատուհաս էր դարձել քաղաքացիների համար: Ֆոտոլրագրողի հետ զրուցում բնակիչներն ասել էին. «Արդեն հոգնել ենք էս փոսի մոտ հերթապահություն անելուց, անվտանգության ժապավեն կապելուց: Օրը մեջ վարորդները հրաշքով են փրկվում և չեն հայտնվում փոսում: Ահազանգել ենք պատկան մարմիններին, սակայն «Ձայն բարբառո հանապատի»: Մեր համբերության բաժակն արդեն լցվել է, չգիտենք էլ ում դիմենք: Մարդաբոյ փոսի միջով անցնում է բարձր լարման հոսանքն ու հսկայական գազախողովակը: Փառք ենք տալիս Աստծուն, որ մեքենա չընկնի մեջը ու պատկերացրեք, եթե մեքենան ընկնի այնտեղ, վնասվելու է բարձր լարման էլեկտրալարը, ինչից էլ առաջանալու է կայծ, իսկ կայծից հնարավոր է՝ բռնկում առաջանա գազախոխովակում ու պայթյունն ապահովված է»: Իրավիճակի մասին տեղեկանալով՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը շտապ դեպքի վայր էր ուղարկել իր տեղակալ Արմեն Ալավերդյանին: Վերջինիս կանչով էլ ժամանել էին թաղապետարանի համապատասխան բաժինների աշխատակիցները, ովքեր, ուսումնասիրելով տեղանքը, խոստացել էին, որ մեկ շաբաթվա ընթացքում խնդիրը կլուծվի: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր