7728 դիտում
13:00 28-06-2017
Արցախի նախագահը Ստեփանակերտում ներկա է գտնվել «Բարձրագույն կրթության հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» աշխատաժողովի բացմանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին ներկա է գտնվել Ստեփանակերտում մեկնարկած «Բարձրագույն կրթության հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» աշխատաժողովի բացմանը:
Երկրի ղեկավարը կարեւոր ու պահանջված է համարել կրթության հիմնախնդիրների շուրջ նման ներկայացուցչական միջոցառման կազմակերպումն Արցախում՝ նշելով, որ մեր երկրի ամենամեծ հարստությունը մեր ժողովուրդն է, նրա անսպառ մտավոր ներուժը:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ գիտության եւ կրթության ոլորտը հանդիսանում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործուն ուղիներից, հատկապես՝ գլոբալիզացիայի ներկա ժամանակահատվածում, հավելելով, որ ինչպես ռազմավարական կարեւորագույն այլ ծրագրերի իրականացման գործում, կրթության ոլորտում եւս Արցախը զգում է Մայր Հայաստանի եւ Սփյուռքի աջակցության անհրաժեշտությունը:
Նմանատիպ նյութեր
887 դիտում
19:52 03-04-2015
Նախագահ Սերժ Սարգսյանը Բյուրականում ներկա է գտնվել «Հեռանկարներ» փառատոնի ակադեմիայի բացմանը
5359 դիտում
15:57 19-05-2016
Նախագահը ներկա է գտնվել «Նոր հեռանկարներ սիրիահայերի համար» ցուցահանդեսի բացման արարողությանը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
1644 դիտում
13:02 03-10-2014
Նախագահը ներկա է գտնվել «ԴիջիԹեք էքսպո-2014» տեխնոլոգիական ցուցահանդեսի բացմանը. ֆոտոշարք
Այս բաժնից
490 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը
580 դիտում
16:59 21-04-2024
Գերմանիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել
442 դիտում
16:46 21-04-2024
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով 36 անձ է ձերբակալվել