211652_close_icon
views-count4118 դիտում article-date 15:57 28-06-2017

ԱՄԷ-ն տնտեսական պատժամիջոցներ է նախապատրաստում Քաթարի դեմ. դեսպան

Ռուսաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Սայֆ Սայիդ Ղոբաշը Guardian-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄԷ-ի կառավարությունը տնտեսական պատժամիջոցների փաթեթ է մշակում, որը կիրառելու է Քաթարի նկատմամբ։ Դեսպանի խոսքով՝ Պարսից ծովածոցի համագործակցության խորհրդից Քաթարին հեռացնելը, որը համարում են հնարավոր պատժամիջոց, միակ հասանելի տարբերակը չի լինի։ Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, իսկ ավելի ուշ՝ Եմենը, Մալդիվները և Մավրիտանիան խզեցին դիվանագիտական կապերը Քաթարի հետ՝ մեղադրելով վերջինիս ահաբեկչությանը սատարելու մեջ։ Դիվանագիտական մակարդակը նվազեցրին Հորդանանը և Ջիբութին, իսկ Սենեգալը, Նիգերը և Չադը հետ կանչեցին Քաթարից իրենց դեսպաններին։

Նմանատիպ նյութեր