211652_close_icon
views-count3393 դիտում article-date 16:36 28-06-2017

ԱՄՆ Պետդեպը հրաժարվել է Սիրիայում նախապատրաստվող քիմհարձակման մասին ապացույցներ ներկայացնել

Ամերիկյան վարչակազմը չի պատրաստվում ապացույցներ ներկայացնել, որ սիրիական ռեժիմը քիմական զենք է պատրաստվում կիրառել։ Այդ մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Հաուերթին։ «Դրանք չեն էլ բացահայտվելու, քանի որ հարցը վերաբերում է հետախուզությանը։ Բոլորին հայտնի է, որ երբեմն այնպիսի հարցեր են ի հայտ գալիս, որոնք պահանջում են Միացյալ Նահանգների կառավարության բարձր մակարդակի միջամտությունը»,-ասել է նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին, թե ԱՄՆ-ն ապացույցներ ունի՞, արդյոք, որ ասադի հրամանով քիմիական զենք է կիրառվելու։ Նախօրեին Սպիտակ Տունը հայտարարություն է տարածել, որում Սիրիայի իշխանություններին մեղադրում է նախապատրաստվելիք քիմիական հարձակման մեջ։

Նմանատիպ նյութեր