211652_close_icon
views-count22363 դիտում article-date 10:27 28-06-2017

3 առանձնատուն, 4 հողամաս, 5 մեքենա. պատգամավոր Ավետ Սարգսյանի ունեցվածքը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Ավետ Սարգսյանը, որը Սիսիանի քաղաքապետի եղբայրն է, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնա­ժողով է ներկայացրել իր եկամուտների և ունեցվածքի հայտարա­րագիրը: Պարզվում է, որ նորընտիր պատգամավորը պատկառելի ունեցվածքի տեր է: 2004 թվականից մինչև 2017 թվականը «Հիդրո» ՍՊն-ն ղեկավարած Ավետ Սարգսյանը հայտարարագրել է 3 հատ առանձնատուն, 3 հատ հասարակական նշանակու­թյան շինություն, 4 հատ էլ հողամաս: Որպես շարժական գույք նա իր հայտարարագրում նշել է, որ ունի 3 հատ մարդատար ավտո­մեքենա (LEXUS GX, TOYOTA FORTUNER և GAZ 24) և 2 հատ բեռնատար (Kamaz եւ UAZ): Բացի վերը նշված շարժական և ան­շարժ գույքից, Ավետ Սարգսյանը հայտարարագրում նշել է, որ ու­նի նաև մեկ՝ 8 միլիոն դրամը գերազանցող բնակելի տուն: ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարագրել է 1.1 մլն դրամ և 2 հա­զար 600 դոլար: Որպես եկամուտի աղբյուր նա նշել է աշխատա­վարձը, որը պաշտոնը ստանձնելու պահին կազմել է մոտ կես միլիոն դրամ: Ավետ Սարգսյանը Սիսիան քաղաքից է, 2000թ. ՀՀԿ անդամ է: Սարգսյանը 4 հազարից մի փոքր ավելի ձայն էր ստացել»: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր