211652_close_icon
views-count7541 դիտում article-date 10:18 28-06-2017

Գյումրու պոլիկլինիկաներում դեղ չկա. հիվանդներին խորհուրդ են տալիս դիետա պահել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գյումրու բնակիչներն ահա­զանգում են, որ քաղաքի պոլիկլինիկաներում ինսուլին չկա, շաքարային դիաբետով հիվանդներին բացատրում են, որ դեղը չի տրամադր­վում Առողջապահության նախարարությունից, ու նա­և խորհուրդ են տալիս մինչև դեղ լինելը խուսափել այնպիսի ուտելիքներից, որոնք բարձրացնում են ար­յան մեջ շաքարի տոկոսը: Մեր հարցումները ցույց տվեցին, որ խնդիրը համատարած չէ: Գյում­րու համար 1 պոլիկլինիկայի տնօ­րեն Այվազ Սուքիասյանը հաստա­տեց, որ այս հաստատությունում դեղի պակասություն է զգացվել, բայց վստահեցրեց, որ դա տևել է շատ կարճ ժամանակամիջոց: Նա նկատեց, որ իրավիճակը հատուկ է աշխատանքային պրոցեսին: «Նման բան բոլորի հետ էլ պա­տահում է, ամենօրյա աշխատանքային պրոցես է: Մենք, հիվանդնե­րի քանակից ելնելով, դեղի պլանավորման եռամսյակային հայտ ենք ներկայացնում: Բայց այդ եռամսյակի ընթացքում կարող է դիաբետով նոր հիվանդներ հայտնաբերվեն ու շատ: Այսինքն՝ դա մեր ակտիվ աշխատանքի արդ­յունքն է, որ կանխարգելիչ առումով պացիենտներին ստուգում ենք, հայտնաբերվում են նոր հիվանդներ, ու բնականաբար, իրենք բուժում են պահանջում: Արդյունքում՝ ստացվում է չնախատեսված պացիենտների հոսք»,- մեզ հետ հե­ռախոսազրույցում ասաց համար 1 պոլիկլինիկայի տնօրենը: Նա նշեց, որ երբ այս կամ այն դեղորայքը սպառվում է, անմիջապես դիմում են մարզպետարանի առողջապահության բաժին­»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր