211652_close_icon
views-count11618 դիտում article-date 09:58 28-06-2017

«Գազպրոմ Արմենիա»-ի գլ­խավոր հաշվապահը տեղավորվել է ՊԵԿ-ում. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ էլեկտրոնային լրատ­վամիջոցներից մեկում տեղեկություն հրապարակվեց, որ արդեն մեկ շաբաթից ավելի է ՊԵԿ շենքում տե­ղավորվել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլ­խավոր հաշվապահ Արմեն Ունանյանը, որը ինչ-որ պրոցեսների մեջ ակտիվ դերակատարում է ստանձնել: ՊԵԿ մի աշխատակից անանուն նամակ է ներկայացրել, որի համա­ձայն՝ կարգոների գործունեության հետ կապված ՊԵԿ-ն ինչ-որ բան է որոշում կամ որոշել: Գլխավոր բանակցողը հենց Արմեն Ունանյանն է: «Գազպրոմ Արմենիա» ընկերու­թյան հասարակայնության հետ կապերի բաժնին Armtimes.com-ը գրավոր հարցում է ուղարկել, որտեղից պարզաբանում ստանա­լուն պես այն կներկայացնենք: «Հայկական ժամանակն» ավելի վաղ գրել էր, որ ՀՀ մաքսային ծա­ռայությանը մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, թե պետեկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Վարդան Հարու­թյունյանը երկու շաբաթ է տվել այս­պես կոչված «կարգոներին» իրենց գործունեությունը դադարեցնելու համար: Խոսքն այն «տրանսպորտա­յին» ընկերությունների մասին է, որոնք ներկրողներով զբաղվող փոքր ու միջին տնտեսվարողների ապրանքներն արտերկրից տեղա­փոխում են Հայաստան, մութ սխե­մաներով իրականացնում մաքսա­զերծումը և հանձնում դրանք ապրանքների տերերին, դա տարիներով ձևավորված կոռուպցիոն հստակ սխեմա է, որտեղ մաքսավորներն ու այդ «կարգոները» գործում են հանցավոր համաձայնության շրջանակներում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր