211652_close_icon
views-count6675 դիտում article-date 09:48 28-06-2017

Ռուբեն Վարդանյանը շուտով նոր բիզնես կենտրոն կբացի Երեւանի կենտրոնում. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գործարար Ռուբեն Վարդանյանն առաջիկայում Երևան քաղաքում նոր բիզնես կենտրոն կբացի: Այն կկոչվի «Կամար»: Ռուբեն Վարդանյանի նոր բիզնեսը տեղակայված է Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան, Իտալիայի, Խորենացի և Դեղատան փողոցների հատման մասում՝ Կենտրոնական բանկի հարևանությամբ: Մի քանի ամսից բացվող 9 հարկանի բիզնես կենտրոնի որպես առավելություն նշվում է, որ այն ունենալու է 24/7 ռեժիմով անվտանգության համակարգ, օդափոխության համակարգ, 7 վերելակ, մաքրման ծառայություն, բիզնես կենտրոնում ծխելն արգելված է լինելու, տեղակայված կլինի էլեկտրական ավտոմեքենաների լիցքավորման կայան, հեծանիվների և 115 ավտոմեքենայի համար ստորգետնյա ավտոկայանատեղի: Հետաքրքիրն այն է, որ բիզնես կենտրոնը դեռ չբացված արդեն մի շարք տարածքներ վարձակալել են: «Կամար» բիզնես կենտրոնի շենքի տեղում նախկինում տեղակայված են եղել մի քանի պատմական նշանակություն ունեցող շինություններ, որոնց ֆասադը պահպանվել է, իսկ կառուցապատումը կատարվել դրա ետնամասում՝ դեպի «Էլիտ պլազա» բիզնես կենտրոն և դրան հարող բնակելի տարածքում: Դեռևս չվերակառուցված շենքերում նախկինում գործունեություն են ծավալել Հայաստանի Կոմունալ բանկը, Շինբանկի հայկական գրասենյակը, ԽՍՀՄ-ի Արտաքին առևտրային բանկի հայկական գրասենյակը, ԽՍՀՄ Արտաքին տնտեսական բանկի հանրապետական մասնաճյուղը, «Հայկական Ներմուծման-Արտահանման Բանկ» ՓԲԸ-ն, «Հայներարտբանկ» ՓԲԸ-ն, որն էլ 2008թ. վերանվանվեց «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի: Ի դեպ, «Ամերիաբանկ»-ը ևս պատկանում է Ռուբեն Վարդանյանին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր