211652_close_icon
views-count50765 դիտում article-date 15:05 25-06-2017

Նոր սերնդի Toyota Land Cruiser Prado-ի լուսանկարները հայտնվել են համացանցում

Համացանցում հրապարակվել են նոր՝ 2018 մոդելային տարվա Toyota Land Cruiser Prado-ի լուսանկարները: Ըստ լուսանկարների՝ փոփոխությունների է ենթարկվել մեքենայի թափքի առաջնամասը, ինչպես նաև ռադիատորային ճաղավանդակը, բամպերները, լուսադիոդային համակարգը և հետևի լուսարձակները: Մեքենայի սրահում նոր պրիբորային պանել կլինի, նոր սերնդի մուլտիմեդիա համակարգ: Հիշեցնենք, որ վերջի անգամ Toyota Land Cruiser Prado-ն թարմացվել է 2 տարի առաջ: Նշենք նաև, որ նոր մոդելի պրեմիերան շուտով կկայանա միջազգային ավտոսրահներից մեկում: Նոր Toyota Land Cruiser Prado-ն Ռուսաստանում հնարավոր կլինի գնել 1 մլն 997 հազար ռուբլով՝ մոտ 34 հազար դոլարով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր