211652_close_icon
views-count20136 դիտում article-date 15:34 24-06-2017

«Երևանյան ամառ 2017». «Երևանյան բառդ» հեղինակ-կատարողների երեկո՝ Կասկադ համալիրում

Նախօրեին` երեկոյան, Կասկադ համալիրի պուրակում հերթական անգամ հանդիպել էին հեղինակ-կատարողներն ու հեղինակային երգի երկրպագուները: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Երևանյան բառդ» խորագրով հեղինակ-կատարողների համերգային ծրագիրը, որը Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրի ավանդականներից է, իսկապես սիրված է ու սպասված: «Երևանյան ամառ 2017»-ի «Երևանյան բառդ»-ում երաժշտասեր հանրության առջև հեղինակային կատարումներով հանդես են եկել ճանաչված երգահաններ Վահան Արծրունին, Էդուարդ Զորիկյանը, Քրիստ Մանարյանը, Արմեն Ադամյանը, Արմինե Հայրապետյանը, Գագիկ Շիբոյանը և երաժշտական այս ժանրի այլ հեղինակ-կատարողներ: Բացօթյա համերգը հաճելի մթնոլորտ էր ստեղծել մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար՝ նրանց փոխանցելով երեկոյի բարձր տրամադրությունն ու յուրահատուկ կոլորիտը: Ներկաների հավաստմամբ՝ «Երևանյան բառդը» հիացմունքի պահեր է պարգևել իրենց՝ ամառային սովորական օրը վերածելով իսկական տոնի:

Նմանատիպ նյութեր