211652_close_icon
views-count39673 դիտում article-date 23:30 22-05-2017

Տանը կից շինությունն ապամոնտաժելու ժամանակ քաղաքացին զենք-զինամթերք է գտել

Մայիսի 20-ին, ժամը 12.50-ին, 1978 թ. ծնված Մելանիա Ա.-ից ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց տանը կից շինությունն ապամոնտաժելու ժամանակ զենք-զինամթերք է գտել: Մեկնած օպերատիվ խմբին Մելանիա Ա.-ն ներկայացրել է կարճեցված փողով և խզակոթով, 12 մմ տրամաչափի մեկփողանի, առանց գործարանային համարի, ողորկափող, որսորդական հրացան, 7,62 մմ տրամաչափի 13 և 5,45 մմ տրամաչափի 19 փամփուշտ ու հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն, որը ձեռք էր բերել 1989-1994թթ. ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ: [b]ՀՀ ոստիկանություն[/b]

Նմանատիպ նյութեր