211652_close_icon
views-count5771 դիտում article-date 23:18 22-05-2017

Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն

Մայիսի 22-ին, ժամը 13:30-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի թիվ 35 շենքի վատառողջ բնակչին իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Մայիսի 22-ին, ժամը 13:05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրաչյա Ներսիսյան փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին ավտոմեքենայից իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Մայիսի 22-ին, ժամը 10:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի տարեց և վատառողջ բնակչին բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր