211652_close_icon
views-count13483 դիտում article-date 22:40 22-05-2017

ԱՄՆ-ում աճուրդի կհանվի Էլվիս Փրեսլիի անձնական ինքնաթիռը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԱՄՆ-ում մայիսի 27-ին աճուրդի է հանվելու ամերիկացի երաժիշտ և դերասան, 20-րդ դարի ամենահայտնի և նշանավոր երգիչներից մեկի, ռոքն-ռոլի արքա Էլվիս Փրեսլիի անձնական ինքնաթիռը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: GWS Auctions աճուրդի տան ներկայացուցիչը հայտնել է, որ խոսքը գնում է 1962 թ.-ին թողարկված Lockheed Jetstar մոդելի ինքնաթիռի մասին, որը ստեղծվել է Փրեսլիի պատվերով: Ինքնաթիռում պահպանվել են կարմիր բազկաթոռները, կարմիր գորգը և ոսկեգույն բռնակները: Նշվում է նաև, որ ինքնաթիռը շահագործվել է շուրջ 30 տարի և միշտ գտնվել է Նյու Մեքսիկոյի օդանավակայանում: Նախնական արժեքը գնահատվել է 3,5 մլն դոլար: Հիշեցնենք, որ հանրահայտ երգիչը մահացել է 42 տարեկան հասակում՝ 1977թ.-ին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր