211652_close_icon
views-count6108 դիտում article-date 22:17 22-05-2017

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն

Այսօր՝ մայիսի 22-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված զինվորական կարգապահության ամրապնդման և մարտական հերթապահության կազմակերպման ու կրման պայմանների կատարելագործման ուղղությամբ կատարվող աշխատանքների քննարկմանը: Հեռահաղորդակցության միջոցների և տեսակապի միջոցով խորհրդակցությանը ներգրավված էին բանակային զորամիավորումների, Երևանի և Գյումրիի կայազորի հրամկազմերի ներկայացուցիչները, ովքեր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին զեկուցել են զինծառայողների զգոնության բարձրացման և կարգապահության ամրապնդման ուղղությամբ իրականացվող միջոցառումների մասին: Խորհրդակցության ընթացքում ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հանձնարարել է շարունակել առաջնագծում ու մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության, մարտական հերթապահության կրման պայմանների, ամրաշինական կառույցների կատերալագործման ուղղությամբ տարվող աշխատանքները և առավել կենտրոնացնել ջանքերը հակառակորդի սադրանքներից ու ոտնձգություններից զերծ մնալու, դիրքապահ զինծառայողների անվտանգությունն ապահովելու համար: Այս առնչությամբ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն առաջադրել է որոշակի խնդիրներ, տվել մի շարք ցուցումներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր