211652_close_icon
views-count84646 դիտում article-date 19:46 22-05-2017

Լավագույն տղերքը հեռանում են. Շիրակի մարզի Սարատակ գյուղում տեղի ունեցավ 21-ամյա հերոսի հոգեհանգիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 22-ին, Շիրակի մարզի Սարատակ գյուղում տեղի ունեցավ 21-ամյա Կարեն Դանիելյանի հոգեհանգիստը: Հերոսը, ով պետք է 6 ամսից զորացրվեր, զոհվեց մայիսի 20-ին՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում՝ նենգ հակառակորդի դիպուկահարի կրակոցից: Կ.Դանիելյանը , ով ընտանիքի միակ մինուճար տղան էր, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով պարգևատրվել է Արիության մեդալով: Նահատակված հերոսը իր խիզախությամբ աչքի էր ընկել 2016 թ.-ին՝ ապրիլյան պատերազմի ժամանակ: Ցավոք, այս տարվա մայիսի 20-ի՝ ճիվաճի արձակած գնդակը չխնայեց մեր հերոսի կյանքը: Հոգեհանգստին մասնակցող Հայաստանի և Արցախի Պաշտպանության նախարարությունների բարձրաստիճան սպաները, նրա մարտական ընկերները, բարեկամներն ու համագյուղացիները ասում էին. «Մենք նրան բացակա չենք դնի: Նա ամեն վայրկյան մեզ հետ է լինելու և մենք առաջնորդվելու ենք նրա ու նրա նման հերոս զինվորների գաղափարներով»: Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր