211652_close_icon
views-count3784 դիտում article-date 19:59 22-05-2017

Արցախցի մարզիկները դարձել են Եվրոպայի չեմպիոններ

Մայիսի 17-20-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացված ավանդական ուշուի Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների (մինչև 18 տարեկաններ) և պատանիների (մինչև 16 տարեկաններ) առաջնությունում արցախցի մարզիկները գրավել են վեց մրցանակային տեղ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարին մասնակցել է Արցախից յոթ մարզիկ: Նրանցից երեքը գրավել են առաջին, երեքը` երրորդ տեղ: Եվրոպայի չեմպիոններ են դարձել պատանիների առաջնությունում մինչև 48 կգ քաշային կարգում Արսեն Բաղրյանը, 60 կգ քաշային կարգում Վարդան Աբրահամյանը և մեծահասակների առաջնությունում 56 կգ քաշային կարգում՝ Հայկ Գասպարյանը: Բրոնզե մեդալակիրներ են դարձել երիտասարդների առաջնությունում մինչև 60 կգ քաշային կարգում Դավիթ Դանիելյանը, իսկ մեծահասակների առաջնությունում մինչև 60 կգ քաշային կարգում՝ Գորիս Սարգսյանը և 65 կգ քաշային կարգում՝ Հայկ Խաչատրյանը: Նշենք, որ մրցաշարին մասնակցել է 28 երկրներից ավելի քան 800 մարզիկ: [url=http://artsakhpress.am/arm/news/66820/arcakhci-marziknery-dardzel-en-evropayi-chempionner.html]Artsakhpress.am[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր