211652_close_icon
views-count11194 դիտում article-date 14:51 22-05-2017

Մեսին վերջին չորս տարվա ընթացքում առաջին անգամ ճանաչվեց Պրիմերայի լավագույն ռմբարկու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին դարձավ 2016/17 մրցաշրջանում Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկում: Նրա հաշվին 34 խաղում գրանցվեց 37 գոլ, որից երկուսը նա խփեց վերջին տուրում՝ «Էյբարին» (4:2): Երկրորդը դարձավ Մեսիի թիմակից Լուիս Սուարեսը՝ 29 գոլ, 37 խաղ, իսկ «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երրորդն էր՝ 29 խաղում 25 գոլ: Մեսին լավագույն ռմբարկու է ճանաչվում առաջին անգամ՝ սկսած 2012/13 մրցաշրջանից, երբ նա դարձավ 46 գոլի հեղինակ: 2013/14 և 2014/15 մրցաշրջաններում Մեսին զիջեց Կրիշտիանու Ռոնալդուին, իսկ նախորդ մրցաշրջանում լավագույն ռմբարկու դարձավ Լուիս Սուարեսը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր