211652_close_icon
views-count2448 դիտում article-date 13:41 22-05-2017

Իսրայելը Դոնալդ Թրամփի այցի նախաշեմին մի շարք արտոնություններ է սահմանել պաղեստինցիների համար

Իսրայելի անվտանգության կաբինետը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի իսրայելյան այցի նախաշեմին հաստատել է Հորդանան գետի արևմտյան ափին բնակվող պաղեստինցիների դրության բարելավմանն ուղղված մի շարք տնտեսական միջոցառումների փաթեթը, հայտնում է Haaretz թերթը։ Թերթի տվյալներով՝ փաթեթը ներառում է Արևմտյան ափի ու Իսրայելի միջև հսկիչ անցակետում Իսրայելում աշխատանքի մեկնող պաղեստինցիների անցման պայմանների թեթևացում, Իսրայելի և Հորդանանի միջև՝ «Ալլենբի» կամրջի վրա հսկիչ անցակետի աշխատանքային ժամերի երկարաձգում մինչև շուրջօրյա ռեժիմ, Քեբրոնի բարձրավանդակի հարավային հատվածում՝ «Թարքումիա» արդյունաբերական գոտու ընդլայնում, պաղեստինցիների համար կառուցված հազարավոր տների տրամադրման թույլտվություն։ Թրամփի պաշտոնական այցը Իսրայել տեղի կունենա այսօր՝ մայսի 22-ին։

Նմանատիպ նյութեր