211652_close_icon
views-count5017 դիտում article-date 13:15 22-05-2017

Քարվաճառ - Վարդենիս միջպետական ճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Քարվաճառ - Վարդենիս միջպետական ճանապարհի 23-րդ կիլոմետրին քարաթափման վտանգը վերացնելու համար իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Ինչպես հայտնում են Արցախի Արտակարգ Իրավիճակների Վարչությունից, այդ նպատակով վաղը` մայիսի 23-ին առավոտյան ժամը 600-ից նշված ճանապարհահատվածը փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ԱՀ ԿԱ ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոն՝ շուրջօրյա գործող հետևյալ հեռախոսահամարներով՝ 047-94-09-11, 047-94-39-11 Գործում է նաև բջջային անվճար հեռախոսակապ՝ 1-0-1, 9-1-1, 1-1-2 համարներով:

Նմանատիպ նյութեր