211652_close_icon
views-count4384 դիտում article-date 09:54 22-05-2017

Ադրբեջանի զինուժը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 80 անգամ՝ արձակելով ավելի քան 750 կրակոց. ԱՀ ՊՆ

Մայիսի 21-ին և լույս 22-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 750 կրակոց: Ինչպես հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (4 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր