211652_close_icon
views-count12090 դիտում article-date 20:19 21-05-2017

Թուրքիայում «Իսլամական պետություն» խմբավորման ադրբեջանցի գրոհային է ձերբակալվել

Այսօր առավոտյան Անկարայի մոտակայքում թուրքական ոստիկանությունը ահաբեկիչների ձերբակալման հատուկ գործողություն է իրականացրել: Էտիմեսգուտ շրջանի Յապրաջիկ թաղամասում ոչնչացվել է երկու ահաբեկիչ, որոնք հրաժարվել են հանձնվել: Այդ մասին հայտնում է APA գործակալությունը, վկայակոչելով թուրքական NTV ալիքին: Անկարայի նահանգապետ Էրջան Թոփաջայի խոսքերով՝ ավելի վաղ ձերբակալվել է ադրբեջանցի, ով անդամակցել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը: «Ստամբուլում նա վարձել է ավտոմեքենա, որով Անկարա է բերել երկու ահաբեկչի՝ ահաբեկչություններ իրականացնելու համար: Այդ ադրբեջանցին ձերբակալվել է և խոստովանել է գործած հանցանքների մեջ: Նրա ցուցմունքների հիման վրա էլ իրականացվել է հատուկ գործողությունը»,- ասել է նա: Նահանգապետը նշել է, որ ոչնչացված ահաբեկիչները նույնպես ենթադրաբար օտարերկրացիներ են:

Նմանատիպ նյութեր