211652_close_icon
views-count4094 դիտում article-date 18:24 21-05-2017

«Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես»-ի լուծարումը քաղաքականության հետ կապված չէ. ՌԴ ԱԳՆ

«Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես»-ի (ՀԱԿ) լուծարման մասին որոշումը որևէ կերպ կապված չէ քաղաքականության հետ և չպետք է անդրադառնա Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների զարգացման վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Վասիլի Նեբենզյան։ «Դա չպետք է հանգեցնի երկու պետությունների միջև հարաբերությունների վատացման»,- ինչպես հաղորդում է [url=https://armenpress.am/arm/]«Արմենպրեսը»[/url], շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։ «Հարցերը իրավական հարթությունից են, և պետք է այդպես էլ քննարկվեն,- պարզաբանել է Նեբենզյան։- «Որոշումը կապված է ոչ թե ինչ-որ մեկի քաղաքական կամքի հետ, դա մեր իրավապահ մարմինների որոշումն է՝ կապված այդ կազմակերպության գրանցման ընթացակարգի խախտման հետ»։ «Ես բացարձակապես վստահ եմ, որ այս պատմությունը չի ազդի Ադրբեջանի հետ մեր երկկողմ հարաբերությունների վրա»,- ընդգծել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը։ ՌԴ գերագույն դատարանը մայիսի 15-ին բավարարել է ՌԴ արդարադատության նախարարության հայցը «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» հասարակական կազմակերպության լուծարման մասին՝ դրա կանոնադրությունը ՌԴ օրենսդրությանը չհամապատասխանելու պատճառով։ Ինչպես ավելի վաղ հայտնել են ՌԴ արդարադատության նախարարությունում, կազմակերպության նկատմամբ վերահսկողական միջոցառումների շրջանակում հաստատվել է, որ դրա կանոնադրության դրույթները չեն համապատասխանում գործող օրենսդրության պահանջներին։ Մասնավորապես, կազմակերպության անվանումը չի պարունակում նշում դրա գործունեության բնույթի մասին, իսկ կազմակերպության անունից առանց լիազորագիր գործելու իրավունք ունեցող տվյալները չեն համապատասխանում կազմակերպության մասին տվյալներին, որոնք պահվում են ՌԴ իրավաբանական անձանց միասնական պետական գրանցամատյանում։

Նմանատիպ նյութեր