211652_close_icon
views-count29589 դիտում article-date 17:10 21-05-2017

Կանադայում ծովառյուծը երեխային քաշել է ջրի տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում ծովառյուծը հարձակվել է երեխայի վրա՝ բերանով բռնելով նրա զգեստից և քաշել ջրի տակ: Այս մասին հայտնում է Аргументы и факты‏-ն: Միջադեպի ականատեսներից մեկը հրապարակել է տեղի ունեցածի մասին տեսանյութը YouTube-ում, որը մեծ թվով դիտումներ է արձանագրել: Տեսանյութում երևում է՝ ինչպես է ծովառյուծը մեկ վայրկյանում բռնում երեխային և քաշում ջրի տակ: Աղջկան օգնության է հասել նրա ընտանիքի անդամներից մեկը, ով ցատկել է ջրի մեջ, դուրս հանել երեխային և հանձնել ափին կանգնած մարդկանց, այնուհետև դուրս եկել ջրից: Տեսանյութի մեկնաբանություններում ասվում է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Նշվում է նաև, որ ծովառյուծը կարող էր երեխայի զգեստը ձկան տեղ ընդունել, իսկ մասնագետները հորդորում են ծնողներին՝ լուրջ վերաբերվել նման հսկա ծովային կենդանիներին, քանի որ սա այն ծովառյուծերը չեն, որոնք ելույթ են ունենում կրկեսում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր