211652_close_icon
views-count8062 դիտում article-date 12:03 20-05-2017

Եթե Թուրքիան ռազմակայան դնի Նախիջևանում, ապա նրա հյուսիսային սահմանները պետք է վերանայվեն. Արման Նավասարդյան. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Դեսպան Արման Նավասարդյանը լուրջ վտանգներ է տեսնում հայկական սահմանի երկայնքով այս ամիս տեղի ունեցած ադրբեջանաթուրքական ռազմախաղերում: «Շատ վտանգավոր քայլ էր, ոչ միայն նրա համար, որ զորախաղ եղավ, այլև Չավուշօղլուն հայտարարեց՝ քանի որ հայ֊ռուսական համագործակցությունը ռազմական բնագավառում շատ բարձր մակարդակի վրա է, մենք էլ պետք է հասնենք այդ մակարդակին, իսկ հասնելու ճանապարհին Նախիջևանում թուրքական ոազմաբազա ստեղծելու հարց դրեց: Ծիծաղելին այն է, որ նա հղում է կատարում Ղարսի պայմանագրին, բայց իրականում այստեղ փաստերը զլխիվայր են դրվում, որովհետև ըստ այդ պայմանագրի 4-րդ, 5-րդ հոդվածների՝ սևով սպիտակի վրա գրված է՝ Թուրքիան իրավունք չունի այնտեղ ստեղծել որևէ ոազմական մի բազա կամ ուժեր, և սա 1921 թվականին է ասվում: Եթե Թուրքիան նման քայլի գնա, ապա նրա հյուսիսային սահմանները պետք է վերանայվեն»,- ասաց պարոն Նավասարդյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր