211652_close_icon
views-count19167 դիտում article-date 11:26 20-05-2017

Եթե Արցախում պատերազմ սկսվի, դրան մասնակցելու են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Իրանը, Թուրքիան. Դավիթ Բաբայան. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Ադրբեջանն արդեն զզվեցրել է բոլորին, և նրա լկտի պահվածքն արդեն վիրավորական է գերտերությունների համար: Մենք միշտ ընդգծում էինք, որ անհրաժեշտ է հասցեական կոշտ հայտարարություն ագրեսորին, բայց նաև հասկանալի էր ՄԽ համանախագահների պահվածքը. նրանք փորձում էին էլ ավելի չվատթարացնել իրավիճակը, հատկապես, որ Ադրբեջանը դրան սպասում էր, որպեսզի կրկին աննորմալ քայլերի դիմի: Բայց, ըստ երևույթին, այլ հնարավորություն այլևս չկար, և պետք է հասցեական լիներ»,- մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը մեր թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Երբ ասում ենք, որ պետք է լինի խաղաղ կարգավորում, դա ոչ միայն համամարդկային շահերից է բխում, այլև այդ պետությունների ազգային շահերից: Հիմա Ադրբեջանն ուզում է դա խարխլել, և բոլորի համար պարզ է, որ, եթե այստեղ լայնածավալ պատերազմ սկսվի, կամա թե ակամա դրան մասնակցելու են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը, Թուրքիան և այլք: Սա կարող է երրորդ համաշխարհայինի սկիզբ դառնալ, ինչն անթույլատրելի է»,- հավելել է նա»: [b]Մանրամսն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր