211652_close_icon
views-count2824 դիտում article-date 11:14 20-05-2017

Մինսկի խումբն ուշացրեց արձագանքը. Դավիթ Շահնազարյան. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների հայկական կենտրոնի վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը կարծում է, որ արցախաադրբեջանական սահմանին հակառակորդի հրահրած վերջին միջադերղի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեական հայտարարությունը կախված է Ադրբեջանի ագրեսիվ դիրքորոշման, բանակցություններով ոչ կառուցողական մասնակցության հետ: «Մինսկի խումբն ուշացրեց արձագանքը: Եթե առաջին օրը նման հայտարարություն տարածեր, այլ իրավինակ կլիներ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Շահնազարյանը: «Այդ դեպբում իրավիճակն այսպիսին կլիներ. Մինսկի խումբը կնշեր, որ Ադրբեջանը նման գործողություն է կատարել, իսկ հաջորդ օրը կլիներ արցախյան կողմի պատասխանելը: Սա կոշտ քաղաքականություն է, որը կիրառում է Արցախի պաշտպանության բանակը: Այսինքն՝ մենք չենք կրակում, բայց ձեր մեկ կրակոցի դիմաց դուք տասնապատիկն եք ստանալու»,- հավելեց մեր զրուցակիցը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր