211652_close_icon
views-count61372 դիտում article-date 16:25 26-04-2017

Լավագույն տղերքը հեռանում են. 20-ամյա զինվորի դին տեղափոխվեց հարազատ գյուղ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2 ամիս անց Նարեկը զորացրվելու էր: Ծնողներն անհամբերությամբ էին սպասում այդ օրվան: Նարեկն ամեն օր զանգում էր՝ վստահեցնելով, որ ամեն ինչ կարգին է: Գյուղ վերջին անգամ 10 օր առաջ էր այցելել: Եկել էր տատի թաղման արարողությանը մասնակցելու: «Ն. Հարությունյանը ծնվել ու մեծացել էր Լեռնուտում: Հիվանդագին էր գյուղը սիրում»,-հիշում են ազգականները: Սիրում էր նաև զինվորական ծառայությունը: Երազում էր շարունակել ու մասնագիտանալ զինվորական գործում: Բայց որոշել էր՝ ապրելու էր հարազատ գյուղում: Նա տան կրտսերն էր, միակ արու զավակը: Իրենից մեծ քույր ուներ: Հարազատները հիմա միայն Նարեկի մասին հուշերով են ապրելու: Այսօր դպրոցում էլ դաս անել չի ստացվում: Հուզված աշակերտներն ու ուսուցիչները Նարեկի հետ կապված դրվագներն են հիշում, դասընկերուհին էլ այստեղ է, արցունքները զսպել չի կարողանում: Պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Նարեկ Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր