211652_close_icon
views-count2838 դիտում article-date 15:21 26-04-2017

Արյունալի բախումներ Պակիստանում «Թալիբան»-ի ու «Իսլամական պետության» զինյալների միջև. կա առնվազն 90 զոհ

Առնվազն 91 մարդ է սպանվել Աֆղանստանի հյուսիսում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ու «Թալիբան» ծայրահեղական շարժման գրոհայինների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով։ Այդ մասին տեղեկացնում է Khaama Press գործակալությունը։ Տեղի իշխանությունները հայտնել են, որ թալիբները ունեն 76 կորուստ, իսկ ԻՊ-ը՝ 15։ Ջաուզջանի նահանգապետի խոսքով՝ բախումները սկսվել են Դարզաբի ոլորանում և մինչև այս պահը շարունակվում են։ Նշենք, որ վերջին ամիսներին Աֆղանստանում իրավիճակը զգալիորեն վատացել է։ Ավելի վաղ տարածքի մեծ մասի նկատմամբ վերահսկողություն ունեցող թալիբները այժմ գրոհներ են սկսել խոշոր քաղաքների վրա։ Բացի այդ, ուժեղացրել է իր ազդեցությունը ԻՊ-ը։

Նմանատիպ նյութեր