211652_close_icon
views-count4099 դիտում article-date 15:53 26-04-2017

Կրեմլը պատասխանել է Էրդողանին. «Ասադի հանդեպ մեր վերաբերմունքը չի փոխվել»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի ապագայի հարցում անփոփոխ է մնում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է Tass-ը։ «Ասադի հարցում ՌԴ նախագահի դիրքորոշումը չի փոխվել։ Պուտինը, չհանդիսանալով Ասադի փաստաբանը, հանդիսանում է միջազգային իրավունքի փաստաբան ու իրավապաշտպան։ Նա պնդում է դիրքորոշումը, որը թույլ չի տալիս երրորդ երկրին այս կամ այն երկրի ապագայի մասին որոշում կայացնել։ Նա գտնում է, որ Սիրիայի ապագան ու Սիրիայի ղեկավարությունը չեն կարող որոշել ոչ Անկարայում, ոչ Վաշինգտոնում, որ Փարիզում, ոչ Բեռլինում, էչ ոլ Մոսկվայում»,-ընդգծել է Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահի հայտարարությունն այն մասին, թե Ռուսաստանը դիրքերը թուլացրել է Ասադին պաշտպանելու հարցում։

Նմանատիպ նյութեր