211652_close_icon
views-count14547 դիտում article-date 12:12 26-04-2017

Չարբախցիները վստահ են, որ ի տարբերություն Երևանի փոխքաղաքապետի՝ Տարոն Մարգարյանը «քամի չի անի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը մի քանի անգամ անդրադարձել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Չարբախի Շարուրի 28/2 շենքի բնակիչների կողմից արդարացիորեն բարձրացված խնդրին, որը վերաբերում է այն հանգամանքին, որ եթե Երևանի քաղաքապետարանը, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը օգնության ձեռք չմեկնեն համատիրությանը, ապա մեկ-երկու տարվա ընթացքում մի քանի շենքեր կդառնան վթարային և բնակիչներն էլ կհայտնվեն փողոցում։ Դեռ այն ժամանակ բնակիչները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էին, որ խորհրդարանական ընտրություններից առաջ՝ քարոզարշավի ժամանակ, Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը խոստացել էր բնակիչներին, որ խնդիրը կլուծվի, և, ըստ բնակիչների, ընտրություններն ավարտվեցին, իսկ փոխքաղաքապետի տված խոստումը մնաց «օդում կախված»։ Ապրիլի 24-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հարցին, թե երբ է լուծվելու ջրագծի հարցը, քանի որ ընտրություններից առաջ նա չարբախցիների հետ հանդիպմանը խոստացել էր լուծում տալ այդ հարցին, փոխքաղաքապետ Դ. Օհանյանը պատասխանել էր. «Մի օրվա լուծվելու բան չի, քննարկվում ա, լուծումը կստանա»։ Վստահ ենք, որ քաղաքապետ Տ. Մարգարյանը, ի տարբերություն իր տեղակալի, խնդրի լուծումը կգտնի և շենքերը չեն դառնա վթարային։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/19/1064781/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ն այս տարվա մարտի 31-ին ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի 28/2 շենքի կոյուղաջրերի հեռացման համակարգի խոտանված վիճակի մասին, ինչի հետևանքով ողջ թաղամասում տիրում է գարշահոտություն, իսկ նկուղներում էլ, այդ թվում՝ բնակիչներից կողմից օգտագործվող, վխտում են առնետները։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, հրապարակումից հետո, ըստ բնակիչների հատարարության, 1-2 չինովնիկ էր այցելել, որպես դիտորդ ծանոթացել հակասանիտարական վիճակին, իսկ հետո եկել, մի քանի րոպեով խողովակները փչելով իբրև թե բացել էին ու այդքանով իրենց գործը համարելով ավարտած՝ գնացել էին։ Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ժամանակ պատգամավորության թեկնածուներն այցելել էին նշված թաղամաս և բնակիչների հետ հանդիպման ժամանակ «սարեր էին խոստացել», սակայն բնակիչների միակ խնդրանքը եղել էր այն, որ անլուծելի թվացող խնդիրը, տվյալ դեպքում, ջրահեռացման խողովակները, վերանորոգվեն, ինչից հետո իրենք կհավատան, որ թեկնածուները «ժողովրդի մատից փուշ հանող են» և մեծ սիրով իրենց քվեն կտան այն թեկնածուին, ով թաղամասը կփրկի գարշահոտությունից, համաճարակից, ինչի շնորհիվ շենքը վթարային չի դառնա։ Բնակիչները նշել էին նաև, որ անգամ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն էր տղամարդու խոստում տվել՝ ասել է, թե «խնդիրը մի քանի միլիոնի մեջ է, կդնենք, կապիտալնի կանենք, որ հետագայում շենքը վթարային չդառնա, ու էդքան բնակիչներ չհայտնվեն փողոցում»։ Մինչդեռ թե՛ քաղաքապետի տեղակալը, թե՛ պատգամավորության թեկնածուները և թե՛ Շենգավիթ վարչական շրջանի կոմունալ տնտեսության աշխատակիցները հայտնի ֆիլմի Զիմզիմովի նման «դիփունք խաբում ին». «Էլ չենք հավատում ոչ վարչական շրջանին, ոչ քաղաքապետարանին, ոչ էլ ընտրված պատգամավորներին։ Մեր հույսը վարչապետ Կարեն Կարապետյանն է և «Վելիա Ջուր»-ը, ովքեր, վստահ ենք, բարի կամք կդրսևորեն և անլուծելի թվացող խնդիրը կլուծեն, հակառակ դեպքում առանց զզվելու ու սրտխառնոցի՝ նկուղների միջի կեղտը կլցնենք պարկերի մեջ ու որպես հուշանվեր՝ կառաքենք թաղապետարան ու քաղաքապետարան։ Գոնե մտածեք շենքի հիմքերի մասին, այն հիմքերի, որոնք արդեն խարխլվում են ու եթե խնդիրը չլուծվի, հաստատ 1-2 տարում շենքը կդառնա վթարային՝ հղի իր բոլոր հետևանքներով»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր