211652_close_icon
views-count4889 դիտում article-date 10:28 26-04-2017

Ո՞ւր էր Ռուսաստանի հայերի միությունը, ո՞ւր էր նրա ղեկավարը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ամենամեծ հայ համայնքը Ռուսաստանում է: Պաշտոնական տվյալներով այստեղ ապրում է ավելի քան 1 մլն հայ, իսկ ոչ պաշտոնական տվյալներով` այդ թիվը 2–2.5 մլն է: Ռուսաստանյան ամենամեծ և ազդեցիկ հայկական կազմակերպությունը Ռուսաստանի հայերի միությունն է, որը ղեկավարում է ոչ անհայտ Արա Աբրահամյանը: Ու երբ Հայաստանի կամ Ռուսաստանի իշխանությունները ցանկանում են որևէ խնդիր բարձրացնել, դիմում են հենց այս կառույցին: Ապրիլի 24-ին Մոսկվայում տեղի ունեցավ միջոցառում: Ակցիային մասնակցեց մի քանի հարյուր հոգի: Ու դա այն դեպքում, երբ ՌԴ–ում ապրում է առնվազն 1 մլն հայ: Իսկ ո՞ւր էին մնացածը: ՌԴ մասշտաբներով խղճուկ կազմակերպված այդ գործողությանը ներկա էր դեսպանը, միջին կալիբրի մի քանի դեմքեր, ու վերջ: Իսկ ո՞ւր էր Հայերի միությունը, ո՞ւր էր նրա ղեկավարը, ով ի պաշտոնե նույնիսկ աշխարհի հայերին է միավորում: Մի քանի օր առաջ Արա Աբրահամյանի ծննդյան առիթով Մոսկվայում հավաքվել էր ՌԴ բոմոնդը` քաղաքական ու ոչ միայն: Ստացվում է, եթե Արա Աբրահամյանը ցանկանում է, կարողանում է լավ կազմակերպել: Ապրիլի 24-ի միջոցառում նման մասշատբներով կազմակերպելու անհրաժեշտություն չկա՞ր: Գուցե դրանով անհարմար վիճակի՞ մեջ դնեին ՌԴ իշխանություններին»: [b]Մանրամասն` «Փաստ» թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր