211652_close_icon
views-count4143 դիտում article-date 10:19 26-04-2017

Իշխան Զաքարյանը չի լինելու ԱԺ փոխնախագահ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ» թերթին հասած տեղեկություններով՝ Իշխան Զաքարյանը չի լինելու ԱԺ փոխնախագահ: Նա լինելու է շարքային պատգամավոր: Գագիկ Ծառուկյանը ներկա պահին շատ քիչ մարդկանց է իր թիմակից համարում: Ծառուկյանի մոտ բուռն քննարկումները՝ ԱԺ գնացող պատգամավորների շուրջ դեռ շարունակվում են։ Ըստ տեղեկությունների՝ ԲՀԿ առաջնորդի համար ոչ մի կարևորություն չունի՝ ռեյտինգային թեկնածուներից ով որքան ձայն է ստացել, ով որ տեղն է զբաղեցրել համամասնական ցուցակում։ Նախընտրական շրջանում քարոզչական ամբողջ ծախսերը հոգացել է Ծառուկյանը, դրա համար էլ սեփական հայեցողությամբ է կազմում ԱԺ գնացողների ցուցակը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր