211652_close_icon
views-count7332 դիտում article-date 10:15 26-04-2017

Ինչպե՞ս են մասոններն ընտրում օթյակի անդամներին. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Հայաստանում Ֆրանսիական համասարանի ուսանողներից մեկը Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի Մեծ վարպետ Քրիստոֆ Հաբբասից հետաքրքրվեց՝ ի՞նչ սկզբունքով են մարդիկ դառնում ֆրանկոմասոն: «Մեր կազմակերպության անդամները պետք է իմանան բոլոր ծեսերը, մասնակցեն մեր պատարագներին, դավանեն մեր որդեգրած արժեքները: Նաև ունենք հաղորդակցության որոշակի կոդեր, որոնք պետք է ընդունել, և անպայման իմանալ մեր պատմությունը, քանի որ հինավուրց կազմակերպություն ենք: Ամենակարևորը՝ մեր գաղափարախոսության առանցքում մարդն է, դա ևս պետք է գիտակցել... Այս բոլորից հետո այն մարդը, որ ցանկանում է մեր օթյակի անդամ դառնալ, հանդիպում է օթյակի նախագահին, զրուցում նրա հետ տարբեր թեմաներով: Օթյակի 3 անդամ շարունակում են հետաքրքրվել, թե ով է նա: Եվ երբ բոլոր «թեստերը» հաղթահարում է, քվեարկության արդյունքում ընտրվում է թեկնածուն»,- պարզաբանեց Քրիստոֆ Հաբբասը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր