211652_close_icon
views-count3425 դիտում article-date 09:46 26-04-2017

Նախօրեին վիճել են ՀՅԴ բյուրոյի պատասխանատու Հրանտ Մարգարյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ նախօրեին հանդիպել են ՀՅԴ բյուրոյի պատասխանատու Հրանտ Մարգարյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը: Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները: Վարչապետը Մարգարյանին ասել է, որ երեք երիտասարդի առաջարկել է, որոնց ՀՅԴ-ն կարող է առաջարկել կուսակցության կողմից: Վարչապետի պահվածքը զայրացրել է Հրանտ Մարգարյանին, և վերջինս Կարեն Կարապետյանին հիշեցրել է, որ Դաշնակցությունն իր «Գազպրոմ»-ը չէ, որ ինչ ուզի և ինչպես ուզի անի: Խոսակցությունը հենց այս լարված մթնոլորտում էլ ավարտվել է»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր