211652_close_icon
views-count99486 դիտում article-date 21:02 25-04-2017

Ավտովթար Էջմիածնում. դեպքի վայր են ժամանել ՀՀ ՃՈ պետի տեղակալը, մարզի ոստիկանապետն ու տարածքի քննչական բաժնի պետը, մինչդեռ բազմաթիվ վթարներում,այդ թվում՝ մահվան ելքով, քննչականի պետը սպասում է դատախազի ցուցումին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Մովսես Խորենցի փողոցի 14 շենքի բնակիչ, 31-ամյա Արտյոմ Պետրոսյանը Էջմիածին քաղաքի Մեսրոպ Մաշտոցի փողոցում իր վարած ВАЗ 21703 մակնիշի 35 FՍ 840 համարանիշի ավտոմեքենայով բախվել է նշված ճանապարհահատվածում ծառայություն կատարող, ճանապարհային ոստիկանության ուղեկցող վաշտի 3-րդ դասակի տեսուչ, ոստիկանության կապիտան, Երևան քաղաքի բնակիչ, 39-ամյա Արման Զախարյանի վարած Toyota Corolla մակնիշի 282 II 02 ծառայողական ավտոմեքենայի հետնամասին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի արդյունքում ճանապարհային ոստիկանի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, արմատախիլ արել ծառը, այնուհետև հարվածել բետոնե արգելապատնեշին: Վթարի հետևանքով Ա. Զախարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վյար են ժամանել ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Նորիկ Սարգսյանը, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արսեն Այվազյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Գևորգ Հակոբյանը, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ զարմանալիորեն այս անգամ օպերատիվորեն ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի, Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ, մինչդեռ, երբ օրեր առաջ Վաղարշապատ-Աշտարակ ավտոճանապարհին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել, նույն «Մեծն» քննչականի պետ Կ. Խաչատրյանը իր շքախմբով դեպքի վայր էր ժամանել 1,5 ժամ ուշացումով՝ պատճառաբանելով, որ շրջանի դատախազը թույլ չի տալիս, ասելով՝ «Մինչև մարդ չմեռնի՝ քննիչը չի կարա գա» և այս արատավոր «երևույթը» վերջերս էր ներմուծվել քննչական ապարատում: Մարդիկ և վթարված տրանսպորտային միջոցները ժամերով մնում են վթարի վայրում, մինչև դատախազը ցուցում չտա քննչականի պետին, քննչականի պետն էլ քննիչին և այսպես շարունակ.. [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Խաչատրյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր