211652_close_icon
views-count5653 դիտում article-date 20:22 25-04-2017

Յայա Տուրե. Ես կգերադասեի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղալ առանց մրցավարի

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն մեկնաբանել է Անգլիայի Գավաթի կիսաեզրափակիչում «Արսենալի» հետ խաղի (1:2) մրցավարությունը ւ անդրադարձել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կայանալիք խաղին: Նշենք, որ գավաթային խաղում մրցավար Քրեյգ Պոուսոնը չհաշվեց Սերխիո Ագուերոյի գոլը: «Կարծում եմ, որ մրցավարները պետք է վերջ տան դրան: Ես շատ եմ հիասթափված: Արդեն առաջին անգամ չէ, որ նման բան է պատահում: Հուսով եմ, որ «ՄՅՈւ»-ի հետ խաղում մենք ավելի որակյալ մրցավար կունենանք: Կամ ընդհանրապես չենք ունենա, ես կգերադասեի առանց նրա խաղալ: Դա մեծ ու կարւոր խաղ է», ասել է Տուրեն: Նշենք, որ մանչեսթերյան դերբին կկայանա ապրիլի 27-ին` Երւանի ժամանակով 23:00-ին:

Նմանատիպ նյութեր