211652_close_icon
views-count7956 դիտում article-date 23:29 22-03-2017

Մեծ հույսեր ունեմ, որ մեկ տարվա ընթացքում կկտրենք Կապանի օդանավակայանի ժապավենը. Վահե Հակոբյան. Tert.am

Կապանի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ ուսումնասիրություններն ավարտվել են և արդեն իսկ որոշում է կայացվել այն վերականգնել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: «Մեծ հույսեր ունեմ, որ մենք մեկ տարվա ընթացքում Կապանի օդանավակայանի ժապավենը կկտրենք»,- նշեց նա: Հակոբյանը նաև խոսել է օդանավակայանի վերագործարկման ներդրումների և դրա նշանակության մասին: –[b] Պարո՛ն Հակոբյան, վերջերս դուք հայտարարել էիք, որ Կապանի օդանավակայանի հնարավոր վերագործարկման ուղղությամբ ուսումնասիրություններ են սկսվել: Ի՞նչ փուլում են այժմ այդ ուսումնասիրությունները։ [/b] – Այո, մենք ավիացիայի գլխավոր վարչության մասնագետների հետ համատեղ ուսումնասիրություններ էինք անում և արդեն ավարտել ենք: Մեզ համար ամենակարևորն այն էր, որ հասկանայինք, թե թռիչքուղին ինչ վիճակում է գտնվում։ Այն երկար տարիներ չէր շահագործվել, բայց, փառք Աստծո, թռիչքուղին գտնվում է բավականին բարվոք վիճակում։ Կան լոկալ խնդիրներ, որոնց ուղղությամբ աշխատանքներ կկատարենք և այն կբերենք նոր, շատ լավ վիճակի։ Ե՛վ իմ կողմից, և՛ Սյունիքի զարգացման և ներդրումների հիմնադրամի, և՛ ամենակարևորը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության կողմից արդեն իսկ որոշում է կայացվել վերականգնել Կապանի օդանավակայանը։ [b]–Որքա՞ն ներդրում է անհրաժեշտ օդանավակայանի վերականգնման համար։ [/b] –Ես մոտավոր թիվ կարող եմ ասել, բայց այն իրականությանը շատ մոտ է: Շուրջ 2 մլն դոլար է անհրաժեշտ։ Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2017/03/22/Vahe-Hakobyan/2316991]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր