211652_close_icon
views-count8231 դիտում article-date 22:55 22-03-2017

Ալեքս Ֆերգյուսոն. «Մանչեսթեր Յունայթեդը» այժմ հիանալի հնարավորություն է ստացել

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին լեգենդար մարզիչ սէր Ալեքս Ֆերգյուսոնը կարծիք է հայտնել, թե մրցաշրջանի վերջում որ մրցաշարն է ակումբի համար գերակա լինելու: «Իրականությունն այն է, որ մենք երբեք չենք նվաճել Եվրոպայի Լիգան: Այժմ դա անելու հիանալի հնարավորություն կա: Թիմը լավ հնարավորություններ ունի: Դա նույնպես եվրոպական տիտղոս է: Եթե այն նվաճում եք, ապա Չեմպիոնների լիգայի ուղեգիր եք ստանում. դա հիանալի խթան է», ասել է Ֆերգյուսոնը: Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ փուլում «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը բելգիական «Անդերլեհտն» է:

Նմանատիպ նյութեր