211652_close_icon
views-count24948 դիտում article-date 22:46 22-03-2017

Վրաստանի ՊՆ-ն արձագանքել է Վրաստանի տարածքով Հայաստան զինամթերք տեղափոխելու մասին տեղեկատվությանը

Վրաստանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել Վրաստանի տարածքով Հայաստան զինամթերք տեղափոխելու մասին տեղեկատվության առնչությամբ: Այս մասին հայտնում է [url=http://www.interpressnews.ge/ru/2010-05-25-09-33-53/92375-2017-03-22-16-22-15.html]interpressnews.ge[/url]-ն: Վրաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է տարածված տեղեկատվությունը, թե այսօր Վրաստանի տարանցիկ նշանակություն ունեցող ճանապարհով ռուսական ռազմական տեխնիկա է տեղափոխվել դեպի Հայաստան: Հայտարարության մեջ ասվում է, որ նշված ժամին տարանցվել է ոչ թե ռազմական, այլ քաղաքացիական նշանակության տեխնիկա: «Պաշտպանության նախարարությունը թույլատրում է ռազմամթերքի տարանցում, սակայն այս դեպքում նման թույլտվություն չի եղել: Ինչպես հայտնի է վերջին տարիներին ո՛չ Հայաստանը և ո՛չ էլ Ռուսաստանը Վրաստանի ՊՆ-ին չեն դիմել ռազմամթերքի տարանցման հարցով և, հետևաբար, թույլտվություն չի եղել»,- նշված է Վրաստանի ՊՆ հայտարության մեջ։

Նմանատիպ նյութեր