211652_close_icon
views-count4374 դիտում article-date 21:02 22-03-2017

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մոտ կրակոցներ են հնչել. կան տասնյակ վիրավորներ, 2 զոհ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մոտ միջադեպ է տեղի ունեցել, որն այս պահին ոստիկանությունը դիտարկում է որպես «ահաբեկչական գործողություն»: Այս մասին հայտնում է RBC-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ խորհրդարանի շենքի մոտ կրակոցներ են հնչել, իսկ Վեստմինտերյան կամրջի վրա մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ: Ականատեսների խոսքով` վրաերթի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել, 2 մարդ մահացել է: Բժիշկների խոսքով` մի քանիսի վիճակը ծանր է: Մեքենան ընթացել է մինչև պալատի մոտ, որտեղ այն կանգնեցրել են ոստիկանները: Մեքենայի վարորդը դանակով վնասվածք է հասցրել ոստիկանին, որից հետո նրա ուղղությամբ կրակ է բացվել: Հարձակումն իրականացնողների հստակ թիվը դեռ պարզ չէ: Կրակոցներից հրազենային վնասվածք է ստացել տասնյակից ավելի մարդ: Միջադեպի հետևանքով նաև զբոսաշրջիկներ են տուժել: Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսնակն ասել է, որ Թերեզա Մեյի կյանքին վտանգ չի սպառնում: Վարչապետի գտնվելու վայրը չի հաղորդվում: Հարձակումից հետո խորհրդարանի շենքի մոտ տեղակայվում են հատուկ ջոկատայիններ և զինված ոստիկաններ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր