211652_close_icon
views-count48987 դիտում article-date 20:27 22-03-2017

2016թ.-ին Վանաձորում տեղի ունեցած 21-ամյա տղայի աղմկահարույց սպանության գործով կալանավորվել է 2-րդ կասկածյալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարտի 18-ին Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մանուչարյանը միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Վանաձոր քաղաքի Խնձորուտ 1-ին փողոցի 53 Ա տան բնակիչ, 24-ամյա Սարգիս Գրիգորյանի նկատմամբ: Ւնչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է 2016թ.-ի նոյեմբերի 20-ին Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 88 հասցեի մոտ Վանաձոր քաղաքի բնակիչ, 20-ամյա Մելսիկ Ալեքսանյանի հետ Վանաձորի բնակիչ, 21-ամյա Հարություն Աղաջանյանին դանակի մի քանի հարվածներով սպանելու մեջ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դատավոր Լուսինե Աբգարյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյանկից վերադառնալով՝ բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և Ս. Գրիգորյանը , ում մարտի 16-ին ստացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերել էին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները, կալանավորվեց և տեղափոխվեց Վանաձոր քրեակատարողական հիմնարկ, որտեղ, ի դեպ, գտնվում է նշված սպանության գործով մյուս կալանավորված Մ. Ալեքսանյանը: Քննիչը նաև որոշում է կայացրել նրանց միջև կապը արգելելու համար: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/11/21/101847/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, 2016թ.-ի նոյեմբերի 21-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի և ոստիկանության Լոռու մարզային վարչության և նույն վարչության ոստիկանության Բազումի բաժնի աշխատակիցները Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 88 հասցե էին բերել Վանաձոր քաղաքի Չուխաջյան 16 շենքի բնակիչ, 20-ամյա Մելսիկ Ալեքսանյանին։ Վերջինս կասկածվում էր նոյեմբերի 20-ին, Վանաձոր քաղաքի բնակիչ, 21-ամյա Հարություն Աղաջանյանին դանակի մի քանի հարվածներով սպանելու մեջ։ Ավագ քննիչ Պարույր Գրիգորյանի ներկայությամբ Մ. Ալեքսանյանը ընթերակաների ներկայությամբ մատնացույց էր արել սպանության վայրը, այնուհետև մանեկենի վրա ցույց տվել, թե ինչպես և մոտավորապես քանի անգամ է դանակով ու բռունցքով հարվածել Հ. Աղաջանյանին։ Դեպքի վայրն ամբողջովին վերցվել էր ուժեղացված հսկողության տակ, որի աշխատանքները տեղում ղեկավարում էր ոստիկանության Բազումի բաժնի պետ Արա Կարապետյանը։ Տեղում էին նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի պետ Արմեն Ամիրաղյանը, ավագ փորձագետ Դավիթ Նալբանդյանը և փորձագետ Արթուր Առաքելյանը։ Վերջիններս դեպքի վայրում հայտնաբերված հետքերն էին ֆիքսում։ Կասկածյալ Մ. Ալեքսանյանը քննչական փորձարարության ժամանակ հայտնել էր նաև, որ դանակը ինքը հետո նետել է գետը և պատրաստակամությունէր հայտնել ցույց տալ նաև այդ վայրը։ Հանցագործությունը բացահայտելու համար ստեղծվել էին մի քանի օպերատիվ-քննչական խմբեր՝ մարզի ոստիկանապետ Արամ Ղազարյանի և մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ։ Խմբերում ներգրավված ոստիկաններն ու քննիչները մի քանի հասցեներում էին եղել, քանի որ ականատես ոչ մի անձ չի եղել և միայն ճիշտ ու պրոֆեսիոնալ օպերատիվ-քննչական աշխատանքների շնորհիվ էր եղել հանցագործությունը ժամերի ընթացքում բացահայտելը։ Ավագ քննիչ Պ. Գրիգորյանի որոշմամբ կասկածյալ Մ. Ալեքսանյանը ձերբակալվել էր։ 72 ժամ անց քննիչը դիմելու էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց՝ երկամսյա կալանքի որոշում կայացնի Մ. Ալեքսանյանի նկատմամբ։ [b]Սպանության կասկածանքով կալանավորված՝ 24-ամյա Սարգիս Գրիգորյանն է[/b] [img]http://shamshyan.com/ups/images/0883688001490200056660344.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր