211652_close_icon
views-count3001 դիտում article-date 19:50 22-03-2017

Երկու մեդալ բռնցքամարտի` Անապայի մրցաշարից

Անապայում ավարտվել է բռնցքամարտի` Նիկոլայ Պավլյուկովի անվան երիտասարդների հուշամրցաշարը: Հայաստանի երիտասարդների հավաքականը նվաճել է երկու մեդալ: Բրոնզե պարգեւի են արժանացել 52 կգ քաշային Արթուր Բազեյանն ու գերծանր քաշային Արման Մնացականյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Երիտասարդների հավաքականի երկրորդ մարզիչ Արմեն Հակոբյանի գլխավորությամբ Անապա մեկնել էր 6 բռնցքամարտիկ:

Նմանատիպ նյութեր