211652_close_icon
views-count3941 դիտում article-date 18:12 22-03-2017

2016թ.-ին 22 264 հայ ՌԴ քաղաքացիություն է ստացել

2016 թ.-ին 22 264 հայ ՌԴ քաղաքացիություն է ստացել, ինչը 2015 թ.-ի ցուցանիշից ավելի է 3611-ով, հաղորդում է RT-ն՝ հղում անելով Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տվյալներին: Պարբերականը նշում է, որ այս ցուցանիշի աճը հիմնականում պայմանավորված է արտասահմանում բնակվող համերկրացիներին կամավոր տեղափոխման պարագայում աջակցություն ցուցաբերելու պետական ծրագրի ընդլայնմամբ: Ռուսական ակադեմիական գիտությունների սոցիոլոգիայի ինստիտուտի աշխատակից, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Վլադիմիր Մուկոմելը նշել է, որ Հայաստանի քաղաքացիների համար ՌԴ արտագաղթելը կարող է պայմանավորված լինել նաև Հայաստանի՝ ԵՏՄ-ի անդամակցությունով: Փորձագետի կարծիքով, Հայաստանից արտագաղթողների թիվը մոտ մեկ-երկու տարի դեռ կշարունակի աճել, ապա՝ կսկսի անկում ապրել, քանի որ ՌԴ քաղաքացիություն ստանալ ցանկացողները անվերջ չեն: Հատկանշական է, որ այլ երկրների դեպքում ևս ՌԴ քաղաքացիություն ստանալու ցուցանիշը 2016 թ.-ին կտրուկ աճել է. [b]Ամենաշատը ՌԴ քաղաքացիություն ստացել են ուկրաինացիները՝ 100 696 մարդ, ինչը 49 տոկոսով ավելի է 2015 թ.-ի ցուցանիշից (67 400): Երկրորդ տեղում է Ղազախստանը. 37 837 մարդ, 2015 թ.-ին` 32 070: Երրորդ տեղում է Ուզբեկստանը. 23 216 քաղաքացի, 2015 թ.-ին` 22 557:[/b] Ընդհանուր առմամբ, 2016 թ.-ին ՌԴ քաղաքացիություն է ստացել 265 319 մարդ, ինչը 2015 թ.-ի ցուցանիշից ավելի է 55 520-ով: «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը Tert.am-ին ասել է, որ «առաջին անգամը չէ, որ Ռուսաստանը քաղաքացիություն ստանալու գործընթացն անընդհատ մեղմացրել է վերջին 20 տարիների ընթացքում, հատկապես արտասահմանում բնակվող ռոսւների համար՝ «հույս ունենալով ինտեգրել նոր կողմնակիցներ, համակիրներ աշխարհում»: Արամ Սաֆարյանի կարծիքով, ՌԴ քաղաքացիության առկայությունը չի վկայում ՌԴ-ում ապրելու մասին, քաղաքացին կարող է մնալ Հայաստանում՝ միաժամանակ դառնալով Ռուսաստանի շահերը կրողը: Սակայն 5-10 տարվա կտրվածքով՝ Հայաստանի տնտեսական կյանքի բարելավմանը զուգահեռ շատերը կվերադառնան: Մարտի 12-ին Պետ դումայի պատգամավոր Նատալյա Պոկլոնսկայան իր մի քանի գործընկերների հետ առաջարկել է ՌԴ քաղաքացիության վերաբերյալ օրինագիծ, որի համաձայն Ռուսաստանի քաղաքացիություն կարելի է ստանալ ռուսերենին տիրապետելու, ԽՍՀՄ և Ռուսական կայսրության հետ կապ ունենալու դեպքում: Այսպիսով, օրինագծի ընդունման պարագայում քաղաքացիություն կկարողանան ստանալ բոլոր նրանք, ովքեր ԽՍՀՄ-ի քաղաքացիներ են եղել և նրանց բարեկամները: Ազգությունների հարցերով Պետդումայի կոմիտեն հավանություն է տվել օրինագծին: Ենթադրվում է, որ այս օրնակգծի ուժի մեջ մտնելուց հետո Ռուսաստանի քաղաքացիության համար դիմող անձանց թիվն ավելի կմեծանա: [url=https://jam-news.net/?p=26474&lang=hy]JAMnews [/url]

Նմանատիպ նյութեր