211652_close_icon
views-count1910 դիտում article-date 09:44 22-03-2017

Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը հայտնվել է գոյության խնդրի առաջ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով Վիկտոր Դալլաքյանի հիմնած Politinfo.org կայքը ֆինանսական խնդիրներ ունի և առաջիկայում կարող է դադարեցնել գործունեությունը։ Ֆինանսների սղության պատճառով որոշ աշխատողներ արդեն ազատվել են աշխատանքից։ Սամվել Բաբայանի կողմից Սեյրան Օհանյանի և Վիկտոր Դալլաքյանի համագործակցությունը կասեցնելուց հետո վերջինիս քաղաքական ծրագրերն ու նորաստեղծ «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը նույնպես հայտնվել են գոյության խնդրի առաջ։ ֆինանսական աղբյուրների բացակայությունն էլ կարող է այն փակման բերել։ Վիկտոր Դալլաքյանն ինքը չի ցանկանում հրապարակային գործունեություն իրականացնել ու առայժմ ընդհատակ է անցել։ Երեկ մենք փորձեցինք այս խնդրի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ այդ կուսակցության փոխնախագահ Էդուարդ Անտինյանից։ Վերջինս հերքեց, որ իրենք նման խնդիրներ ունեն։ «Ոչ, դա ճիշտ չէ։ Ոչ կուսակցությունը, ոչ «Շրջադարձ հանուն զարգացման» հասարակական կազմակերպությունը, ոչ էլ կայքը որևէ փոփոխության չեն ենթարկվի»,- պատասխանեց նա»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր