211652_close_icon
views-count8978 դիտում article-date 21:45 21-03-2017

Հենրիխ Մխիթարյանն այսօր մասնակցեց Հայաստանի հավաքականի մարզմանը. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց մարզում ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում/Ֆուտբոլի ակադեմիայում։ Մարզմանը մասնակցեցին 22 ֆուտբոլիստ։ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` երեկ միանալով Հայաստանի ազգային հավաքականին, այսօր արդեն մասնակցեց մարզմանը: Արտյոմ Սիմոնյանը դեռ չի ժամանել հավաքականի ճամբար, իսկ Արթուր Քարտաշյանը բաց թողեց մարզումը վնասվածքի պատճառով։ Նախավարժանքից հետո ֆուտբոլիստները աշխատեցին հարձակման գծում գոլային պահերի իրացման վրա՝ շեշտը դնելով մեկը մեկի և երկուսը երկուսի դեմ խաղի վրա։ Դրանից հետո մշակվեցին ստանդարտ իրավիճակների խաղարկումներ, իսկ մարզումն ավարտվեց երկկողմանի խաղով։ Երկու երկրների միջև առաջին հանդիպումը կայացել է 2004 թ․ փետրվարի 19-ին և ավարտվել է 3:3 հաշվով։ Հանդիպումը կկայանա մարտի 26-ին` Երևանի Հանրապետական մարզադաշտում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր