211652_close_icon
views-count20510 դիտում article-date 15:22 19-02-2017

Արմավիրում ԴԱՀԿ Էջմիածնի բաժանմունքի պետը իր ծառայողական մեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի հետաքննիչ Էվինյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ փետրվարի 18-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 21:10-ի սահմաններում Արմավիր քաղաքում՝ Հանրապետույթան և Սայաթ-Նովայի փողոցների խաչմերուկում, Էջմիածին քաղաքի բնակիչ, 54-ամյա Սպարտակ Սուքիասյանը իր վարած BYD մակնիշի 117 ԼՍ 67 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արմավիր քաղաքի Մյասնիկյան փողոցի բնակիչ, 32-ամյա Էսթեր Սիմոնյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Արմավիր բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները հետազոտելով վրաերթի ենթարկվածին՝ հայտնել են, որ նա վնասվածքներ չի ստացել, պարզապես գտնվում է շոկային վիճակում: Մի քանի ժամ անց Է. Սիմոնյանը տուն է մեկնել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ս. Սուքիասյանը աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման Արմավիրի մարզային բաժնի Էջմիածնի բաժանմունքում՝ որպես պետ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր