211652_close_icon
views-count61605 դիտում article-date 14:25 19-02-2017

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. «Ինեսսա» սուպերմարկետի մոտ բախվել են 54-ամյա վարորդի FAW-ը և ոչ սթափ վիճակում գտնվող վարորդի Ford-ը, իսկ հետո մի քանի մեքենաներ վնասվել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի հետաքննիչ Էդիկ Շախսուվարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 17-ին, Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Ժամը 20:00-ի սահմաններում՝ Այնթապ գյուղում՝ «Ինեսսա» սուպերմարկետի մոտ բախվել են 54-ամյա Հրանտ Վարդանյանի վարած FAW մակնիշի 338 OR 61 համարանիշի խոշոր բեռնատարն ու 39-ամյա Գրիգոր Վարդանյանի վարած Ford մակնիշի 29 OO 245 համարանիշի ավտոմեքենաները: Այնուհետև մեքենաներից մեկը բախվել է կայանված վիճակում գտնվող 25-ամյա Կոլյա Երեմյանին պատկանող Mercedes մակնիշի 90 MR 101 համարանիշի, 27-ամյա Հովհաննես Հովհաննիսյանին պատկանող Nissan մակնիշի 35 DC 926 համարանիշի, 27-ամյա Խաչիկ Էմեքսուզյանին պատկաող Mitsubishi մակնիշի 35 AP 600 համարանիշի և 56-ամյա Վարազդատ Հակոբյանին պատկանող Opel մակնիշի 35 DN 452 համարանիշի ավտոմեքենաներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Էդիկ Շախսուվարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Ford-ի վարորդը, ով եղել է ոչ սթափ /խմած/ վիճակում և վթարային իրավիճակ է ստեղծել Ford-ի վարորդի համար: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր