211652_close_icon
views-count78857 դիտում article-date 10:45 19-02-2017

Ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 35-ամյա երիտասարդը գիտակցության չգալով՝ մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 19-ին, գիշերը ժամը 01:40-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնում մահացել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 36բ շենքի բնակիչ, 35-ամյա Հայկ Մնացականյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս մեկ օր առաջ ծայրահեղ ծանր վիճակով Երևան-Երասխավան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տեղափոխվել էր հիվանդանոց: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/18/1059171/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 36բ շենքի բնակիչ, 35-ամյա Հայկ Մնացականյանը Երևան-Երասխ ավտոճանապարհի Դիմիտրով գյուղի վարչական տարածքում իր վարած Mercedes մակնիշի 45 ԼR 045 համարանիշի ավտոմեքենայով Դիմիտրով գյուղի կամրջի մոտ բախվել էր բետոնե սյանը, այնուհետեև՝ գազատար խողովակին և դուրս եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել էին ավտոմեքենան և փակել գազաբալոնը։ Վթարի հետևանքով վարորդ Հ. Մնացականյանն ու նրա ուղևոր՝ Երևան քաղաքի Գաջեգործների փողոցի բնակիչ, 33-ամյա Արսեն Խորունցը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր