211652_close_icon
views-count29379 դիտում article-date 10:07 19-02-2017

Այսօր Ամենայն Հայոց բանաստեղծի ծննդյան օրն է. լոռեցիները հպարտանում են իրենց մեծերով

Այսօր՝ փետրվարի 19-ին, աշխարհահռչակ հայ գրող, Մեծ Հայ, Լոռու մարզի Ահնիձոր գյուղում ծնված Մեծ լոռեցի, Ամենայն Հայոց բանատեղծի համաերկրացի Հրանտ Մաթևոսյանի որդին՝ Դավիթ Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում Ամենայն Հայոց բանաստեղծի ծննդյան օրվա առթիվ գրել է. «Մեծի՝ Թումանյանի օրը շնորհավոր լինի» և ներկայացրել Ամենայն Հայոց բանաստեղծի 1915 թվականին գրված «ԲԱՐՁՐԻՑ» բանասեղծությունը. Իմ բարի սըրտի էն մեծ խոհերից, Էն մեծ խոհերի անհուն խորերից՝ Կամեցավ՝ ելավ իմ հըզոր հոգին, Որ բարձրից նայի աստծու աշխարհքին։ Ու պայծառ ցոլաց դեպ վերին այեր՝ Մարդկային ամեն հընարքներից վեր, Վե՜ր ամեն շուքից և շամանդաղից՝ Մինչև լուսեղեն ոլորտն անթախիծ։ Ու իր հարազատ բարձունքիցը լույս՝ Անչար, անաչառ, անդորր ու անհույզ՝ Պարզ, ամենատես հայացքովը նա Ճառագեց ներքև՝ աշխարհքի վըրա։ Տեսավ աշխարհքը՝ գեղեցի՜կ, անվե՜րջ, Եվ հայրենիքներն անձուկ նըրա մեջ, Եվ աստվածները նըրանց զանազան, Եվ սուրբերը խիստ, խըտրող ու դաժան։ Տեսավ՝ ուտում են ամենքն ամենքին. Ամեն հայրենիք՝ իրեն զավակին, Եվ իր պաշտողին՝ ամեն մի աստված, Եվ կյանքը տանջանք, ցավ համատարած։ Ու ոչ մի երկիր չըկա հանգչելու— Խոր, արարչական հանգիստն անխըռով, Ու ոչ մի անկյուն չըկա շընչելու Շունչն աստվածային՝ լի անվերջ սիրով... Անպատում վըշտով վերըստին նայեց Իմ էս մեծ սըրտին՝ աշխարհքից էլ մեծ,— Անսահմա՜ն աշխարհք, և սեր ընդհանուր Եվ մարդը ուրախ, և երգ ամենուր... Ու իջավ նորից էնտեղ հանգչելու— Խոր, արարչական հանգիստն անխըռով, Էնտեղ հանգչելու, էնտեղ շընչելու Էն մեծ խոհերով, էն անվերջ սիրով... [b]1915[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր